Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։

BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պարզաբանել է, որ Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիրը խաթարում է Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան՝ հօգուտ Ռուսաստանի։

Դեկտեմբերի սկզբին Բալթյան երկրներն ու Ուկրաինան պատժամիջոցներ սահմանեցին Իվանիշվիլիի դեմ։ Պատճառը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցերի ճնշումն էր, երբ հաղթող ճանաչվեց «Վրացական երազանքը»։