Ռուսաստանի ղեկավարությունը շահագրգռված է Ուկրաինայի տարածքում հակամարտության շուտափույթ դադարեցման և ոչ սառեցման հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի՝ ռազմական գործողությունները դադարեցնելու մտադրության մասին հաղորդագրությունները:

՛՛Մենք նույնպես ձգտում ենք հակամարտության ավարտին՛՛,-հայտարարել Է Պուտինը:

Միևնույն ժամանակ, սակայն, նա հավելել է. ՛՛Եթե անհրաժեշտ լինի միջին հեռահարության ավելի հզոր զենք կիրառել, ապա Ռուսաստանն այն կօգտագործի՛՛:

Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն միշտ հայելային պատասխան է տալիս իր տարածքի նկատմամբ հարվածներին: