Մարշմելոուով կակաոն բարենպաստ ազդեցություն է ունենում ուղեղի և հոգեկանի վրա, նշել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Նա «Մոսկվա 24»-ի հետ զրույցում խոսել է այս խմիչքի անսպասելի առավելությունների մասին։
Սոլոմատինայի խոսքով՝ կակաոյի հատիկները պարունակում են մեծ քանակությամբ մագնեզիում, հակաօքսիդանտներ և պոլիֆենոլներ, որոնք լավ են ազդում սրտանոթային համակարգի վրա և դիմադրում են ծերացմանը։
Մասնագետը մատնանշել է ուսումնասիրությունները, որոնք ցույց են տվել, որ կակաոն աջակցում է ուղեղի ճանաչողական գործառույթներին և պաշտպանում այն ոչնչացումից:
«Կակաոն խթանում է հաճույքի հորմոնների սինթեզը այնպես, ինչպես շոկոլադը։ Ըմպելիքը գործում է որպես հակադեպրեսանտ և (…) ունի հանգստացնող ազդեցություն»,- հավելել է սննդաբանը։
Սոլոմատինան ընդգծել է, որ պետք է ընտրել բնական ըմպելիք՝ պատրաստված կակաոյի հատիկներից, իսկ կազմի մասին տեղեկությունները կարելի է կարդալ դրա պիտակի վրա։ Նա պարզաբանել է, որ անորակ արտադրանքը կարող է պարունակել քիչ կակաո, շատ ներկանյութեր կամ բուրավետիչներ, ավելացված սերուցք, արմավենու յուղի վրա հիմնված կաթ ու մեծ քանակությամբ շաքար։
Մարշմելոուն հանդիսանում է խմիչքի լավ զարդարանք ու կարող է բարձրացնել տրամադրությունը, սակայն այն չպետք է չարաշահել շաքարի բարձր պարունակության պատճառով, զգուշացրել է սննդաբանը։
Մասնագետը մեծահասակներին խորհուրդ է տվել օրական երեք բաժակից ոչ ավել կակաո խմել՝ մեկ կամ երկու մարշմալոուի ավելացմամբ, իսկ երեխաներին՝ օրական երկու բաժակ կաթով կակաո՝ նույն քանակությամբ քաղցրավենիքով։ Շաքարային դիաբետի և գիրության դեպքում Սոլոմատինան կոչ է արել մարդկանց զերծ մնալ մարշմելոուի օգտագործումից: