ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության մասնագեների կողմից տեխնիկական ստուգման է ենթարկվել ՀՀ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի 1-ին փողոց, 6-րդ փակուղի, թիվ 6 հասցեում՝ «Աթենք» ՍՊ ընկերության  տարածքի էլեկտրական լարման կառուցված 2×2500կՎԱ հզորության, 35/0,4կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանը և  այն սնող 35կՎ լարման էլեկտրահաղորդման մալուխային գծի տեխնիկական վիճակը։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Աթենք» ՍՊ ընկերության տարածքի էլեկտրամատակարարումն ունի մի շարք թերություններ։
Մասնավորապես`

•    Չեն ներկայացվել ռելեական պաշտպանության տարերի փորձարկման առձանագրությունները,
•    ճյուղավորման սկզբում տեղակայված զատիչ կայանի ցանկապատի և տրանսֆորմատորային ենթակայանի ցանկապատերի վրա բացակայում են նախազգուշացնող ցուցանակները,
•    3.35կվ լարաման մալուխի վերգետնյա հատվածները պաշտպանված չեն պաշտպանիչ պատյաններով,
•    տրանսֆորմատորային ենթակայանի և զատիչ կայանի հաղորդաձողերի ֆազային գունավորումն իրականացված չեն,
•    ճյուղավորման սկզբում տեղակայված 35կվ լարման զատիչ կայանի և գոյություն ունեցող 35կվ լարման հաղորդալարերի միացման մանրամասն սխեման նախագծում պատկերված չեն և հավակակցման աշխատանքները տվյալ հատվածում ավարտված չեն։

Ուստի, հաշվի առնելով տեխնիկական ստուգմամբ արձանագրված թերությունները, Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում  արգելել «Աթենք» ՍՊԸ տարածքի ենթակայանի գործարկումը և ենթակայանը լարման տակ դնելը՝ մինչև համապատասխան թերությունների և  խախատումների շտկումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *