1 զոհ, 3 վիրավոր. Վայոց ձորում բախվել են «Լադա»-ն և «KIA»-ն

Այսօր՝ մարտի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Զառիթափի խաչմերուկում բախվել են «Լադա» և «KIA» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։