Ֆրանսիայի նախկին նախագահը կոչ է արել ԵՄ-ին հարվածել Թրամփին

image_750x_67c0b0a0a62c4

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Եվրամիությունը (ԵՄ) պետք է հարվածի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։

 

 

Օլանդի խոսքով՝ ԱՄՆ նախագահը պատասխանում է միայն իր դրամապանակին ու փողին։

Նա հավելել է, որ եվրոպացիներն ու ֆրանսիացիները պետք է լինեն առաջնագծում և Թրամփին «շատ ուժեղ հարված» հասցնեն։

Օլանդը կարծում է, որ Սպիտակ տան ղեկավարը «լկտիաբար» ուկրաինական կողմից պահանջել է հազվագյուտ հողային մետաղներ և հրաժարվել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել։

Քաղաքական գործիչն ասել է, որ եվրոպացիները պետք է փորձեն վնասել ամերիկյան տնտեսությանը և փողին։