Ֆրանսիայի դեսպանը նորից աջակցություն է հայտնել Հայաստանին

Լիոնում եմ՝ Սենատի և Լիոնի քաղաքապետարանի հրավերով «Միավորում հանուն Հայաստանի» երկրորդ սեմինարին։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինին։
«Պետությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիական հասարակությունը և սփյուռքի կազմակերպությունները աջակցում են Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի փախստականներին»,- գրել է նա։