Օգոստսոսի 13-ին փակ է լինելու Դավիթ Բեկի փ.–Ռոստովյան փ. խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի փ.–Նուբարաշեն փ. խաչմերուկ ուղղությունը

f6734a6fe19e7f-6734a6fe19ebe-x588-quality90-1754638292762-770x_

Դավիթ Բեկի փողոց թիվ 7/5 հասցեի ճանապարհահատվածի երթևեկելի մասի տակ գտնվող Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստսոսի 13-ին, ժամը 08:00-ից փակ է լինելու Դավիթ Բեկի փ. – Ռոստովյան փ. խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի փ. – Նուբարաշեն փ. խաչմերուկ ուղղությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: