ՔՊ-ն վախի մեջ է, Գյումրիում պետական հիմնարկների տօրեններից պահանջել են հեռախոսով նկարահանել իրենց քվեարկությունը. Ռուբեն Մխիթարյան

screenshot-1_29-770x_

ՔՊ-ն վախի մեջ է, Գյումրիում պետական հիմնարկների տօրեններից պահանջել են հեռախոսով նկարահանել իրենց քվեարկությունը: Այս մասին Սաթիկ Սեյրանյանի, Աբրահամ Գասպարյանի և Նարեկ Գալստյանի հետ հանդիպմանն ասաց Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

«Այսօր լրատվամիջոցները տարածեցին նաև այդ տեսանյութերը, որտեղ մարդիկ ասում են, թե որտեղից են եկել Սարիկ Մինասյանի հանրահավաքին՝ Երևանից, Ամասիայից, Արթիկից Ախուրյանից և Թալինից՝ վերջինիս համայնքապետի գլխովորությամբ։ Իշխանության ամբողջ ռեսուրսն այս պահին կուտակված է Գյումրիում: Դա արվում է նրա համար, որ ՔՊ-ն փորձում է ցույց տալ, որ Սարիկն ուժեղ է, բայց հարց է, թե ումով է ուժեղ, որ համայնքներով, որ մարզպետներով է ուժեղ: Դրոններով արված նկարահանումը հստակ ցույց է տալիս, որ այդ հանրահավաքը բազմամարդ չի եղել, այն դեպքում, երբ մարդիկ են բերել Հայաստանի տարբեր մարզերից։ Գործիքակազմը նույնն է, նպատակը նույնպես՝ ինչ որ մի ձև զավթել իշխանությունը Գյումրիում, իսկ այդ ինչ-որ մի ձևն օդում կախված լուրերի համարձայն շատ հստակ գործիքակազմ ունի: Պետական հիմնարկների տնօրեններին, պոլիկլինակաների տնօրեններին կանչում են և բացի այն, որ պահանջում են քվեարկել ՔՊ-ի թեկնածուին, այլև ստիպում են, որ ասեն, թե որ ժամին են գնում ընտրության, նկարահանեն քվեարկության պահը և իրենց հետ քվեախցիկից դուրս բերեն 4-5 ընդդիմադիր թեկնածուների քվեաթերթիկներ։»,-ասաց Ռուբեն Մխիթարյանը: