Փոխանակ պարոն Ծառուկյանի գործը մի փոքր գնահատեք, դրել ինչեր եք քննարկում, ի վերջո նա այդ գործն արել է ձեր փոխարեն. Բելառուսից վերադարձած բլոգերը՝ ԱԳ նախարարին (տեսանյութ)

mixcollage-06-mar-2025-02-04-pm-5231-770x_

Փոխանակ պարոն Ծառուկյանի գործը մի փոքր գնահատեիք, թե մի սովորական աղջկա համար ինչ արեց, դուք դրել ինչեր եք քննարկում, ի վերջո նա այդ գործն արել է ձեր փոխարեն: Այս մասին ի պատասխան ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի արած հայտարարությունների ասել է վերջերս Բելառուսից Հայաստան վերադարձած բլոգեր Բելլա Բաբախանյանը:

Հիշեցնենք, որ Բելլա Բաբախյանը կալանավորվել էր Բելառուսում հակաադրբեջանական քարոզչության համար և Գագիկ Ծառուկյանի ջանքերով վերադարձավ Հայաստան:

Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր. «Ո՞վ է ջանքեր գործադրել բաց թողնելու համար, ո՞վ է դա ներկայացնում որպես իր ձեռքբերում, չգիտեմ։ Մեզ այդքանը չի հետաքրքրում: Մենք հավաստիացել ենք, որ մեր քաղաքացին 15 օրից հետո բաց է թողնվելու»:

Բլոգերը մասնավորապես նշել է. «Տեսա, որ Ազգային ժողովում իմ հարցն էր քննարկվում: Չգիտեի, որ փաստորեն Արարատ Միրզոյանն էր եկել իմ հետևից, փաստորեն Արարատ Միրզոյանն է այդ դժվար պահին իմ կողքին հայտնվել, ես չգիտեի, որ դուռը բացեցի ու տեսա, որ Արարատ Միրզոյանն է կանգնած, ինձ թվաց, որ ուրիշ մարդ էր:

Ես չգիտեի, որ այդ դժվար պահին, որ ինձ թվում էր՝ էլ չեմ վերադառնա հայրենիք, որովհետև ինձ ասել էին, որ 15 օրից հետո ես ոչ մի տեղ էլ չեմ գնալու, Արարատ Միրզոյանն այդ դժվար պահին եկավ և կողքս կանգնեց, պատվիրեց ինքնաթիռ, բերեց ինձ Հայաստան: Այս թողնենք ժողովրդի դատողությանը: Թե ինչ է կատարվել ինձ հետ, ես եմ տեսել ու զգացել»:

Բլոգերը նաև նշել է, եթե իրոք ԱԳ նախարարը հարցում է արել ու պատասխաններ է ստացել, կցանկանար տեսնել դրանք:

«Ի վերջո, արդեն տաս օր է ես գտնվում եմ հայրենիքում, կառավարության կողմից ոչ մի մոտեցում չեմ տեսել»,- եզրափակել է նա: