Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

473152763-1011924280969687-4564638330337817400-n-1-770x_

Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

«Եթե Ձեր հարցազրույցը նշանակված է փետրվարի 1-ին կամ հաջորդող օրերին առավոտյան ժամերի, ապա տեղեկացնում ենք, որ ձեր հարցազրույցի ժամը փոփոխվել է։

Հորդորում ենք ստուգել էլ․ փոստի մուտքային նամակները և փոստաղբը (սպամ)՝ donotreply@usvisa-info.com կամ donotreply+visa-info.com@icontactmail3.com էլ․ հասցեներից հասցեներից ստացված ծանուցումը գտնելու համար։

Եթե դիմումը ներկայացրել եք տուրիստական գործակալության օգնությամբ, խորհուրդ ենք տալիս իրենց հետ ճշտել թարմացված ժամերի մասին տեղեկատվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: