Փարաքարում հաղթանակ է տանում ընդդիմադիր Վալոդյա Գրիգորյանը

screenshot-2025-03-30-234211-770x_

Փարաքար համայնքում 57 տոկոս ձայներով հաղթանակ է տանում ընդդիմադիր Վալոդյա Գրիգորյանը, ով ներկայացնում է «Միասնություն» դաշինքը։

Նա իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին՝ վստահության համար․

«Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ,
Շնորհակալ եմ վստահության համար։
Վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը»։

Հիշեցնենք, որ Փարաքարում ընտրություններին մասնակցում էր 4 ուժ՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,

«Միասնություն» կուսակցությունների դաշինք,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն,

«Կայունություն» կուսակցություն։