Փաշինյանը կնոջ ու կրտսեր դստեր հետ ժամանել է ՌԴ Ալթայի Հանրապետություն

519508679-1272072607616942-5577492295410965245-n-1753348315604-770x_

Նիկոլ Փաշինյանը ժամանել է ՌԴ Ալթայի Հանրապետություն. նրան ուղեկցում են կինն ու կրտսեր դուստրը:

Օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել են Ալթայի Հանրապետության ղեկավար Անդրեյ Տուրչակը, Ալթայի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Պրոկովևը և Գորնի Ալթայի քաղաքապետ Օլգա Սաֆրոնովան։

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։

Նիկոլ Փաշինյանն Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։