Ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ, բայց նրանք պետք է մեկընդմիշտ հրաժարվեն միջուկային զենք ստեղծելու նպատակից. Թրամփ

usa-and-iran-1-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի արտադրությունից: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նա այս մասին ասել է Սաուդյան Արաբիայում:

«Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, ինչ-որ բան անել, եթե հնարավոր է: Բայց նրանք պետք է դադարեն հովանավորել ահաբեկչությունը, դադարեցնեն արյունալի պրոքսի (միջնորդավորված-Խմբ.) պատերազմներ վարելը և ընդմիշտ հրաժարվեն միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովում:

ԱՄՆ-ն և Իրանն Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների 4 փուլ` Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ: