Տրված է ընտրական գործընթացի ռեպրեuիшների մեկնարկը. Սուրենյանց

56374470-1540x-770x_

Տրված է ընտրական գործընթացի ռեպրեսիաների մեկնարկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը․

«Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի պաշտոնին հավակնող Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահն այսօր ձերբակալվել էին ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ոստիկանության կասկածանքները հիմնավոր չեն եղել և Ղուկասյանն ու նրա թիկնապահն ազատ են արձակվել:

Անկասկած է, որ իշխանության առաջին դեմքի մակարդակով տրված է ընտրական գործընթացի ռեպրեսիաների մեկնարկը՝ նպատակ ունենալով կաշկանդել ընդդիմադիր թեկնածուներին և վախեցնել հասարակությանը:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից իշխանությանը զգուշացնում եմ՝ ձեռնպահ մնալ ռեպրեսիվ քայլերից, ընտրական գործընթացի նկատմամբ ապօրինի միջամտության գռեհիկ դրսևորումներից:

Ամենևին կարևոր չէ՝ ինչպիսի վերաբերմունք ունեմ Վարդան Ղուկասյանի կամ ընդդիմադիր այլ թեկնածուների հանդեպ. նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ իշխանության բեսպրեդելը համարելու եմ ապօրինություն իմ և մեր թիմի նկատմամբ»: