Տեղի ունեցողը շանտաժnվ ընթացող գործընթաց է, ոչ թե բանակցություն, ապացույցը Սահմանադրության փոփոխության պահանջն է. Քրիստինե Վարդանյան

screenshot-7_52-770x_

Ինչի՞ մասին են այսօր բանակցում իշխանությունները այն պարագայում, երբ գերիները Բաքվի բանտում են գտնվում, դա բանակցությո՞ւն է, թե կապիտուլյացիա: Այս մասին ԱԳՆ շենքի դիմաց ի պաշտպանություն  Բաքվում պահվող ռազմագերիների ու պատանդների կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե  Վարդանյանը:

«Հիշեցնեմ, որ անցած տարի լուր հրապարակվեց, որ Արայիկ Հարությունյանը ցուցմունքներ է տվել, որը պետք է հրապարկվեր, դրանից անմիջապես հետո մենք ունեցանք տարածքային զիջում Տավուշում ու այդ ցուցմունքները այդպես էլ չհրապարակվեցին: Մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ ադ շանտաժով են տեղի ունենում բանակցությունները:

Ցանկացած բանակցությունից առաջ պետք է նախապայման լինի  Բաքվում պահվող բոլոր մարդկանց վերադարձը: Արարատ Միրզոյանը Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպանի նամակը քանի՞ դիվանագետի է ուղարկել,  ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները տեղյա՞կ են, որ Ռուբեն Վարդանյանին խոշտանգում են, նրա առողջական վիճակը վատթարանում է»,- ասաց նա:

Քրիսինե Վարդանյանը նշեց, որ առհասարակ տեսանելի չէ, թե իշխանությունները զբաղվում են արդյո՞ք Բաքվում պահվող գերիների վերադարձի հարցով, թե՝ ոչ:

«Եթե բանակցում են, պետք է լինի փոխզիջում, ի՞նչ է զիջում Ադրբեջանը: Տեղի ունեցողը շանտաժով ընթացող գործընթաց է, որտեղ Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարվում են: Եթե ուզում եք տեսնել, թե ինչ տիպի բանակցություն է ընթանում, հիշեք, որ ընդամենը 1.5 տարի առաջ որևէ մեկը չէր խոսում Սահմանադրության փոփոխության մասին, հիմա Ադրբեջանը Ալիևի շուրթերով ուղիղ հայտարարում  է, որ դա նախապայման է: Այս երկրում մի մարդ կա, ով ուղիղ հասանելիություն ունի Ալիևին, թող ասի գերիների հարցով նրան նամակ ուղարկե՞լ է, թե ոչ, շփվում են չէ՞ whatsapp-ով է, մեյլով է, չգիտե, թող ասի»- ասաց Վարդանյանը: