Վրաստանն աջակցում է Հրվ. Կովկասում խաղաղությանը և պատրաստ է շարունակել ներդրում ունենալ այս գործընթացում. նախագահ Կավելաշվիլին՝ Գաֆարովային

Վրաստանն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում և պատրաստ է շարունակել ներդրում ունենալ այս գործընթացում. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, ասել է նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը:
Նրանք նաև քննարկել են երկու երկրների միջև պատմականորեն ամուր բարեկամական հարաբերությունները և ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Թուրքիայի հետ եռակողմ համագործակցության հարցեր։