Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները կհանդիպեն Թուրքիայում

l-0x33wh-786x458z-1_3-770x_

Առաջիկայում կհանդիպեն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս՝ Թուրքիայում։