Վրաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ. Կոբախիձե

screenshot-2025-02-12-234752-770x_

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ, և այժմ որոշումը պետք է կայացնի Բրյուսելը։ Այս մասին գրում է Interpressnews-ը։

Այն հարցին, թե արդյոք երկիրը պետք է սպասի ևս չորս տարի մինչև բանակցությունների մեկնարկը, Կոբախիձեն պատասխանել է, որ դա կախված է Եվրամիությունից:

«Այժմ այս որոշումը պետք է կայացնի Եվրոպական միությունը: Մենք պատրաստ ենք սրան։ Միաժամանակ, մենք հաստատակամորեն շարունակում ենք երկիրը զարգացնելու և բարեփոխումներ իրականացնելու ուղին։ Այդպես երկիրն ավելի մեծ առաջընթացի կհասնի։ ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավումը բխում է մեր շահերից։ Սպասենք, տեսնենք, թե Եվրամիությունը ինչ մոտեցում կընտրի»,- ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերին Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը դադարեցնում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը։ Դրանից հետո Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում գրեթե ամեն օր տեղի էին ունենում բողոքի ակցիաներ այդ որոշման դեմ։