Վիկտոր Օրբանը ԵՄ-ին կոչ է արել Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայի հետ

1705431346-1702639557-48806091-6b2f-4fb0-a79c-f12e99970c00-770x_

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ-ին կոչ է արել ուղիղ խաղաղ բանակցություններ սկսել Մոսկվայի հետ Ուկրաինայի հարցով։

Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով Հունգարիայի վարչապետի նամակը Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստային։

Օրբանը նաև ասել է, որ դեմ է եվրոպական երկրների միջև Ուկրաինայի հարցում կոնսենսուս գտնելու ջանքերին:

«Ակնհայտ է դարձել, որ Ուկրաինայի նկատմամբ մեր մոտեցման մեջ կան ռազմավարական տարբերություններ, որոնք հնարավոր չէ հաղթահարել օրենսդրական նախագծերի մշակման կամ հաղորդակցման միջոցով»,- ասվում է նամակում։