Վիզային ռեժիմի ազատականացումը կարող է 4-5 տարի տևել. Նելլի Դավթյան

maxresdefault-6_3-770x_

Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը կարող է 4-5 տարի տևել, լրագրողներին ասել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը:

Նրա խոսքով, հունիսին Հայաստանին կներկայացվի գործողությունների ծրագիր, որից հետո Հայաստանը տարեկան զեկույց է ներկայացնելու, թե ուր է հասել։

«Կենսաչափական անձնագրերի ներդրումը վիզաների ազատականացման համատեքստում ուղիղ և պարտադիր  դրված պահանջ է։ Բոլոր այն պետությունները,  որոնք վիզաներ են ազատականացրել ԵՄ հետ, պարտադիր կերպով հիմքում ունեցել են այս պահանջը»,- նշեց Դավթյանը։

Նա նաև նշեց, որ  կենսաչափական համակարգի ներդրումը Հայաստանին ներկայացվելիք պահանջների մի կարևոր բաղադրիչն է, բայց ոչ միակը և հնարավոր չէ միայն դրանով պայմանավորել վիզաների ազատականացումը։