Վթար՝ Երևանում, «Volkswagen»-ը բախվել է «Opel»-ի և մոտ 80 մետր առաջ է հրել. Shamshyan

Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ից 03:00-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Նանսենի փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարին, կոտրել այն, առաջ գնալով բախվել երկաթե սյանը, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel Combo» մակնիշի ավտոմեքենային և մոտ 80 մետր առաջ է հրել՝ բախվելով նաև ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Volkswagen»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Opel»-ը շահագործվում է «Իվանյանս» ՍՊԸ-ի կողմից, վարորդն էլ՝ 21-ամյա Մովսես Օհանյանը, ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: