Վարդաշենցիները փակել են ճանապարհը՝ շարունակելով բողոքի ակցիան

screenshot-9-1752740910778-770x_

Վարդաշենի բնակիչների բողոքի ակցիան նոր փուլ է մտել․ նրանք փակել են Կառավարության շենքի հարակից ճանապարհը՝ պահանջելով շուտափույթ լուծում տալ վթարային շենքերի խնդրին։

Ակցիայի ընթացքում հնչել են հայտարարություններ:«Երեխեքը մեռնում են շենքեր մեջ, շոուն իրանք են», – ասել է բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ վարդաշենցիները կոչ են անում պատասխանատու մարմիններին՝ հնարավորինս արագ տալ պաշտոնական գրավոր որոշում շենքերի վթարայնության վերաբերյալ, ինչը, ըստ նրանց, անհրաժեշտ է քաղաքապետարանի հետ հետագա քայլերի համակարգման համար: