Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստն ԱՄՆ-ում հետաձգվել է

481154972-583067384728230-7744327602496653136-n-770x_

ԴՕԿ կուսակցության ղեկավար, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի միգրացիոն խնդրիներին առնչվող դատական նիստն այսօր մեկ շաբաթով հետաձգվել է: Թե ինչ պատճառաբանությամբ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը չմանրամասնեց, հայտնում է Ազատությունը։

Պարզ չէ նաև, թե արդյոք մինչև հաջորդ դատական նիստը ԴՕԿ կուսակցության նախագահը կշարունակի մնալ ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում:

Վարդան Ղուկասյանի գործով դատավարությունը նախատեսված էր Լաս Վեգասում: