Ստեփանավանում ցրտահարված 2.5 տարեկան երեխան կունենա խնամակալ. News.am

6woovx56o1h5n7iy5png_1_1654009023.thumb

Ստեփանավանում ցրտահարված 2.5 տարեկան երեխան գտնվում է Ստեփանավանի բժշկական կենտրոնում՝ հսկողության ներքո։ Այս մասին NEWS.am– ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Նրա խոսքով՝ բժիշկները երեխայի առողջական վիճակը գնահատում են բավարար։

«Երեխան, մեր տեղեկություններով, կունենա խնամակալ, բայց այդ հարցի կարգավորումը կհաստատեն սոցիալական համապատասխան մարմինները, առողջապահության նախարարությունը հետևում է երեխայի առողջական խնդիրներին»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ երեխայի մոտ լուրջ առողջական խնդիրները հայտնաբերել է մանկաբույժը՝ տնայցի ժամանակ։

Տանը ջեռուցում ընդհանրապես չի եղել, բացակայել են կոմունալ տարրական պայմանները։ 2,5-ամյա երեխայի մոտ ախտորոշվել է թոքաբորբ և առաջին աստիճանի ցրտահարություն: Ծնողները հրաժարվել են երեխային հիվանդանոց տեղափոխել: