Ստեփանավանում բախվել են «Volkswagen Multivan»-ը և «Opel Astra»-ն

2025-07-22-20-44-52-1753202713591-770x_

Երեկ՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում բախվել են «Volkswagen Multivan» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանենրը և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։