Ստամբուլում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները, որը տևել է 6,5 ժամ

mycollages-2_18-770x_

Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական ​​պատվիրակությունների բանակցությունները: Քնննարկման թեմաներից մեկը եղել է դեսպանատների աշխատանքի լիարժեք վերականգնումը։ Հանդիպումը տևել է 6,5 ժամ, այն անցկացվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։

Բանակցություններից հետո կողմերը մամուլի համար հայտարարություններ չեն արել։

Մինչ այդ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ արդյունքների մասին տեղեկատվությունը «այսպես թե այնպես կտրամադրվի»։

Ռուսական պատվիրակությունը գլխավորել է Կանադայում ՌԴ նախկին դեսպան, արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։ Նրա ամերիկյան գործընկերն է եղել պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կուլտերը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ հանդիպումը նվիրված է լինելու երկու երկրների դեսպանատների աշխատանքի կարգավորմանը։

«Մեր բարձր մակարդակի դիվանագետները, փորձագետները կհանդիպեն և կքննարկեն համակարգային խնդիրները, որոնք կուտակվել են նախկին վարչակազմի անօրինական գործունեության արդյունքում՝ արհեստական ​​խոչընդոտներ ստեղծելու Ռուսաստանի դեսպանատան գործունեությանը, ինչին մենք, բնականաբար, փոխադարձեցինք և նաև անհարմար պայմաններ ստեղծեցինք Մոսկվայում ամերիկյան դեսպանատան աշխատանքի համար»,- ասել էր Լավրովը։