Սպիտակ տունը պարզաբանել է Դոնալդ Թրամփի ձեռքին հայտնված կապտուկի պատճառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքին երևացող կապտուկն առաջացել է այլ անձանց հետ ձեռքսեղմման հետևանքով: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Այս շաբաթվա սկզբին Թրամփին լուսանկարել էին աջ ձեռքի կապտուկով՝ Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։
«Նախագահ Թրամփի ձեռքին կապտուկներ են հայտնվել, որովհետև նս անընդհատ աշխատում է և ամեն օր ձեռք է սեղմում։ Նախագահ Թրամփը ժողովրդի ծոցից ելած մարդ է, և նա ամեն օր հանդիպում և սեղմում է մեծ թվով ամերիկացիների ձեռքը, քան պատմության մեջ որևէ այլ նախագահ։ Նրա նվիրվածությունը գործին անսասան է, և նա դա ապացուցում է ամեն օր»,- շեշտել է Լևիթը։