Սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 31-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Ապրիլի 1-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-5-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 31-ի ցերեկը, ապրիլի 3-ին նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Մարտի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ, ապրիլի 2-4-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։