Սումի քաղաքի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի

photo-2025-04-13-16-51-24-770x_

Սումի քաղաքի վրա Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի։ Կա 99 տուժած, այդ թվում՝ 11 երեխա։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանը հրթիռային հարձակում էր իրականացրել Ուկրաինայի Սումի քաղաքի վրա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ ՌԴ-ն կիրառել է բալիստիկ հրթիռ: