Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում․ ՆԱՏՕ-ն ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը

32-flags-rdax-775x440s-770x_

ՆԱՏՕ-ն ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը: Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում և օգուտ տարածաշրջանային անվտանգության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։