Ռուս-ամերիկյան բանակցություններում պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ հարցեր չեն քննարկվել. Լավրով

Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների ընթացքում պատժամիջոցների մեղմացման թեման չի արծարծվել։ Այս մասին Յոհաննեսբուրգում G20-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում անցկացվել են ռուս-ամերիկյան բանակցությունները։