Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

photo-2024-12-28-19-46-33-770x_

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված զարգացումները։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Երկու երկրի արտգործնախարարությունների ղեկավարներն ընդգծել են ինքնաթիռի կործանման բոլոր պատճառները պարզելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում: