Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավարը մեկնում է ԱՄՆ

Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը մինչև այս շաբաթվա վերջ կայցելի Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆֆի հետ, գրել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ռուս պաշտոնյայի այցը Վաշինգտոն առաջինը կլինի 2022 թվականից ի վեր:
Դմիտրիեւն Ուիթկոֆֆի հետ աշխատել է նաև ամերիկացի ուսուցիչ Մարկ Ֆոգելին ազատելու բանակցությունների վրա։
ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես հանել են Դմիտրիեւի դեմ պատժամիջոցները, որպեսզի Պետդեպարտամենտին թույլ տան նրան վիզա տրամադրել ԱՄՆ մուտք գործելու համար: