Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած բոլոր պատժամիջոցներն ուժի մեջ են մնում. Մարկո Ռուբիո

Միացյալ Նահանգները Ռուսաստանին զենք չի մատակարարել: ԱՄՆ-ն օգնություն չի ցուցաբերում Ռուսաստանին: Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները ուժի մեջ են: Ինչպես փոխանցում է The Guardian-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Դրանք բավականին կոշտ են։ … Ուզում եմ ասել, որ մենք որևէ քայլ չենք ձեռնարկել այս խնդիրներից որևէ մեկը մեղմելու համար: Այդ խնդիրները դեռ կան, բայց մենք կարծում ենք, որ կառուցողական չէ, որ ես այսօր դուրս գամ այստեղ և սկսեմ սպառնալիքներ հնչեցնել, թե ինչ ենք անելու, եթե Ռուսաստանը «ոչ» ասի: Հուսանք, որ նրանք ՝ «այո»,- կասեն։ Եթե Ռուսաստանն «այո» ասի, դա շատ լավ նորություն կլինի, և մենք կսկսենք այս գործընթացը և կանենք ամեն ինչ, որպեսզի այն առաջ տանենք: Եթե նրանք «ոչ» ասեն, ապա ակնհայտ է, որ մենք պետք է ուսումնասիրենք դա և մի տեսակ պարզենք, թե որն է մեր դիրքն աշխարհում և որոնք են նրանց իրական մտադրությունները: Եթե նրանք «ոչ» ասեն, դա մեզ շատ բան կպատմի նրանց նպատակների և մտածելակերպի մասին, բայց ես չեմ ուզում դրան անդրադառնալ, քանի դեռ նրանք մեզ չեն պատասխանել»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։