Ռուսաստանը դիտարկում է տիեզերքում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

image_750x_67fa327e92458

ՆԱՏՕ-ն զգուշանում է, որ Ռուսաստանը կարող է ապագայում պատերազմներ վարել տիեզերքում և միջուկային զենք օգտագործել արբանյակների դեմ:

«Մեզ հայտնի են տեղեկությունների մասին, որ Ռուսաստանը դիտարկում է տիեզերքում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում։

Ռյուտտեն նշել է, որ Մոսկվայի կարողությունները տիեզերքում ներկայումս հնացած են և չեն համապատասխանում Արևմուտքի մակարդակին։

«Ահա թե ինչու տիեզերքում միջուկային զենքի ստեղծումը Ռուսաստանի համար իր կարողությունն ուժեղացնելու միջոց է: Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս և կխախտի Տիեզերքի մասին 1967 թվականի պայմանագիրը», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: