ՌԴ-ում անօրինական կերպով գտնվում է շուրջ 640,000 օտարերկրացի, որոնք ներառվել են հատուկ ռեգիստրում. Միշուստին

ՌԴ-ում անօրինական կերպով գտնվում է շուրջ 640,000 օտարերկրացի, որոնք ներառվել են ՆԳՆ վերահսկվող անձանց ռեգիստրում. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահ Միխայիլ Միշուստինը:
«2025 թվականի փետրվարից այս մասին շատ է գրվել ու խոսվել, ներդրվել է վերահսկվող անձանց ռեգիստրը: Սա Ռուսաստանում անօրինական գտնվող օտարերկրացիների տվյալների բազան է: Այստեղ, ինձ թվում է, մեր ՆԳՆ-ն նույնպես հիանալի աշխատանք է կատարել. սահմանափակումներ են մտցվել երկրում անօրինական բնակվող միգրանտների համար: Այնտեղ ընդգրկված է եղել մոտ 640 հազար մարդ», – ասել է վարչապետը։
Նա հիշեցրել է, որ փետրվարից Ռուսաստանի Դաշնությունում գործում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։ Նման անձինք պետք է օրինականացնեն իրենց կեցությունը կամ լքեն Ռուսաստանը մինչև ապրիլի 30-ը։