ՌԴ-ի կազմում ներառված շրջանների պատկանելությունը չի քննարկվում, դրանք երկրի անքակտելի մասն են. Կրեմլն արձագանքել է Թրամփի հայտարարությանը

1996446011_0_62_3202_1863_768x0_80_0_0_076dc151a09b9c56acd3bdca55a30900.jpg

ՌԴ-ի կազմում ներառված շրջանների (ինքնահռչակ ԴԺՀ, ԼԺՀ, Խերսոնի, Զապորոժիեի մարզեր) պատկանելությունը չի քննարկվում, դրանք երկրի անքակտելի մասն են. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այն տարածքները, որոնք դարձել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ, որոնք ամրագրված են մեր երկրի Սահմանադրության մեջ, մեր երկրի՝ Ռուսաստանի անբաժանելի մասն են», – ասել է Պեսկովը լրագրողներին։

Պեսկովն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ասածին առ այն, որ ԱՄՆ-ն կձգտի ապահովել Ուկրաինայի կողմից կորցրած տարածքների վերադարձը՝ ՌԴ-ի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում, չնայած այն հանգամանքին, որ ինքը քիչ հավանական է համարում, որ Ուկրաինան կվերադառնա 2014-ի  սահմաններին: