Պուտինը կարգադրել է Կուրսկը հնարավորինս շուտ ազատել ուկրաինական ներկայությունից

snimok-ekrana-2025-03-12-215345-113-770x_

Պուտինը ժամանել է Կուրսկի մարզ և այցելել հրամանատարական կետերից մեկը։

Նա խորհրդակցություն է անցկացրել ռազմական ղեկավարության հետ։

ՌԴ նախագահը բանակի ղեկավարության առաջ խնդիր է դրել հնարավորինս կարճ ժամկետներում ազատել Կուրսկի շրջանն ուկրաինական ներկայությունից։

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Գերասիմովը Պուտինին զեկուցել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից օկուպացված Կուրսկի մարզի 86%-ն ազատագրվել է։ Ռուս զինվորականները մի շարք վայրերում հատել են սահմանը և մտել Սումիի մարզի տարածք։