«Պետությանը վերադարձվել է 18 միլիոն դրամի գույք». վարչապետ

Drx3s5dtm3smnQFUe8T1LTttUrUcO6MuWDyQLich

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ևս մեկ օրինակ, որը, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

 

 

“#հատիկառհատիկ Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 4997 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 18 միլիոն դրամ”,-նշված է ՀՀ վարչապետի գրառման մեջ։