Պապիկյանն ու Շվեդիայի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Շվեդիա համագործակցության հեռանկարները

5294157095312160645-770x_

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Շվեդիայի Թագավորության պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնի հետ: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները:

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի: