Պակիստանի վարչապետը և Ալիևը կստորագրեն Պակիստանում 2 միլիարդ դոլարի ներդրումների մասին համաձայնագրեր

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը փետրվարի 24-ին կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Այցն Ադրբեջան կսկսվի փետրվարի 24-ին, վարչապետն այնտեղ կմնա երեք օր։ Բաքվում կստորագրվեն Պակիստանում 2 միլիարդ դոլարի ներդրումների մասին համաձայնագրեր։ Դրանք կենտրոնանալու են նավթի և գազի հետախուզման, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության վրա՝ ճանապարհ հարթելով այդ կարևոր ոլորտներում հետագա համագործակցության համար»,- գրում են լրատվամիջոցները։
Ակնկալվում է, որ Շարիֆը նաև հանդիպում կանցկացնի Ադրբեջանի բիզնես ղեկավարների հետ ու ադրբեջանական ընկերություններին կհրավիրի ներդրումներ անել Պակիստանում։