Չինաստանը, ՌԴ-ն և Իրանը բանակցություններ կվարեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ

g3jhnur0ozawwuqymglw7sw6o3fgs0sniet0jywq-770x_

Մարտի 14-ին Պեկինում Իրանի միջուկային ծրագրի շուրջ հանդիպում կանցկացվի Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև։ Այս մասին, rg.ru-ի փոխանցմամբ, հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ին։

Գերատեսչությունը նշել է, որ խորհրդակցություններին կմասնակցեն Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն, Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Կողմերը մտքեր կփոխանակեն Իրանի միջուկային հիմնախնդրի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ընդգծել են Չինաստանի դիվանագիտական ​​գերատեսչությունում։