Չարենցավանի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվել

Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այվում:
Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ հրշեջների ժամանումը՝ բակում կայանված «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը փորձել են մարել վարորդ Արամ Հ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Այրվել է շարժիչի հատվածն ամբողջությամբ, ցուցիչների վահանակը: