Ուկրաինան պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկը՝ 30-օրյա զինшդшդшր, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ․ Երմակ

Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ 30-օրյա զինադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Այս մասին Սաուդյան Արաբիայում ամերիկյան կողմի բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Այժմ խաղաղության հարցում գնդակը Ռուսաստանի դաշտում է։ Միացյալ Նահանգները Ռուսաստանին կհայտնի, որ փոխադարձությունը խաղաղության հասնելու բանալին է։ Ռուսաստանը բարի կամք կդրսեւորի, եթե հակամարտության ավարտի շուրջ բանակցություններ սկսելու համաձայնություն տա»,-ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։