Ուկրաինան գրավված տարածքները որպես Ռուսաստանի մաս չի ճանաչի․ Զելենսկի

Ուկրաինան օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի մաս չի ճանաչի: Դա Ուկրաինայի համար բանակցություններում «կարմիր գիծ» է։ Ինչպես փոխանցում է РБК-Украина-ն՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես՝ որպես նախագահ, և ուկրաինացիները, որպես մեր երկրի քաղաքացիներ, չեն խախտի մեր սահմանադրությունը, այլ պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը՝ պաշտպանելով մեր ժողովրդին և մեր հողը։ Մեզ համար շատ դժվար է կռվել նման թշնամու դեմ։ Սա հասկանալի է։ Ուկրաինան պայքարում է անկախության համար, ուստի Ռուսաստանի օկուպացրած ոչ մի տարածք չի ճանաչի։ Մենք ոչ ոքի թույլ չենք տա մոռանալ Ուկրաինայի դեմ այս հանցագործության մասին»,- նշել է Ուկրաինայի նախագահը։