Ոտքով կգնանք, չենք օգտվի այդ տրանսպորտից, ամեն օր ակցիաներ կանենք. Պռոշյանի և Քասախի բնակիչները շարունակում են ակցիան

Արդեն հայտնել ենք, որ լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում, բնակիչները փակել են Երևան-Աշտարակ գլխավոր ճանապարհը:
Բնակիչների հրիմնական պահանջն է, որ իրենց Երևան եկող տրասնպորտը շարունակի նույն ձև աշխատել:
«Մենք այդ վիճակից գոհ էինք, հիմա նորից ինչ-որ օլիգարխներ ուզում են սողոսկել այստեղ, չգիտեմ՝ ինչ ճանապարհներով բերեն տրանսպորտ, որը մեզ կտեղափոխի այս կետից ինչ-որ մի կարճ՝ «Բ» կետ: Դա աններելի ու անընդունելի է, ամեն օր մենք դուրս ենք գալու պայքարի»,- ասում են բողոքի ակցիայի մասնակիցները:
Նրանք նշում են, որ իրենց թոռները, երեխաներն ամեն օր գնում են Երևան դպրոց և չեն կարող հազարավոր դրամներ ծախսել տրանսպորտի վրա:
«Ոչ մի ընտանիք ի վիճակի չէ, որ հազարավոր դրամներ դնի, իր երեխան գնա կրթվի, վերադառնա: Պռոշյանում ոչ մի հիմնարկ չկա, որ ժողովուրդը տեղավորվի, աշխատատեղ ունենա, նրանք բոլորը կապված են քաղաքի հետ, և ընդամենը 5 կմ չգա՞ տրանսպորտն այս տարածք, ի՞նչ է նշանակում տեղական մարզային տրանսպորտային միջոց, ո՛չ, սա քաղաքային տրանսպորտ է ու պետք է օգտվենք»,- ասում են նրանք:
Ըստ քաղաքացիների՝ այդ նոր դրված ավտոբուսներից ոչ մի քաղաքացի չի օգտվելու, ոտքով կգնան, բայց չեն օգտվի: