Ոմանք վախենում են Իսրայելից, քանի որ​​ այդ երկրին աջակցում է Ամերիկան, բայց մենք չենք վախենում․ Փեզեշքիան

masoud-pezeshkian-2024-6-12-770x_

Ոմանք վախենում են Իսրայելից, քանի որ​​ նրան աջակցում է Ամերիկան, բայց մենք չենք վախենում: Ինչպես փոխանցում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Նրանց թվում է, թե մեզ սպառնալով կարող են մեզ ստիպել անել այն, ինչ իրենք են ուզում: Մենք մարդ ենք և արժանապատվորեն բանակցություններ ենք վարում, բայց մտադիր չենք ենթարկվել ուժին։ Եթե տարածաշրջանի միլիարդավոր մահմեդականները եղբայրներ լինեին, ապա երկու միլիոն բնակչություն ունեցող ցեղասպան սիոնիստական ​​ռեժիմը չէր կարողանա նման իրավիճակ ստեղծել մահմեդականների համար։ Մեզ բաժանեցին տարբեր էթնիկական և կրոնական խմբերի և հանեցին իրար դեմ։ Ոմանք վախենում են Իսրայելից, քանի որ այդ երկրին աջակցում է Ամերիկան, բայց մենք չենք վախենում և չենք վախենա, դա վայել չէ մեր հասարակությանը»,- ասել է նա: