Շուրջ 15 տարվա դադարից հետո Հայաստանի հոկեյի հավաքականը մասնակցել է հոկեյի աշխարհի առաջնությանը և 24։3 հաշվով հաղթել Մալայզիայի հավաքականին

untitled-41-770x_

Ապրիլի 13-ին, Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեԼ Է տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը մրցեԼ Է Մալայզիայի ընտրանու հետ։

Մեր ընտրանին հաղթեցԼ Է մրցակցին 24։3 հաշվով` տանելով իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Այսօր Հայաստանի ընտրանին կհանդիպի Ուզբեկստանի հավաքականին։

Հայաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է անցկացված մրցաշարին III-րդ դիվիզիոնում 2010 թվականին։