Շնորհակալություն Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար. Թրամփի հետ վեճից հետո Զելենսկին գրառում է արել

ab0b0950-f446-11ef-8c03-7dfdbeeb2526-770x_

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո գրառում է արել․

«Շնորհակալություն Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար։ Շնորհակալություն Դոնալդ Թրամփ, Կոնգրես և Ամերիկայի ժողովուրդ։ Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք հենց դրա համար»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ Զելենսկի-Թրամփ հանդիպումը շատ թեժ է անցել, վիճաբանություն է սկսվել նրանց միջև, երբ Զելենսկին ընդհատել է Թրամփին ու սկսել է հակադարձել նրան, ինչը զայրացրել է նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսին։